Հեշտ կառավարելի հասարակություն

Հեշտ կառավարելի հասարակություն
09.09.2024 | 07:54

Անհասկացող, տգետ, դեգրադացված հասարակությունն ամենաշատը իշխանությանն է պետք և ձեռնտու: Նման հասարակությունը հեշտ կառավարելի է: Մի դրվագ հիշեցնեմ. երբ դեռ մուտանտը նոր էր իշխանության եկել, իր հերթական պոպուլիստական հայտարարությունն էր անում, ասում էր՝ հեղափոխությունը պետք է ձեր գլուխներում իրականացվի, դուք գլխով եք աղքատ: Այդ պահից սկսած, մինչ օրս, և ավելի մեծ թափով, մուտանտն ամեն ինչ անում է, որ հասարակությունը գլխով է՛լ ավելի աղքատանա: Այդ գործին լծված է ինչպես ողջ պետական ապարատը՝ իր լրատվամիջոցներով, այնպես էլ՝ ողջ պրոիշխանական քարոզչական ռեսուրսը: Երբ մուտանտի կարկանդակ ուտելը, նրա կնոջ հագուկապը և նմանատիպ բաները հասարակության մոտ շատ ավելի լայն քննարկման առարկա են դառնում, քան երկրի համար կարևորագույն հարցերը, դա հենց ասածիս վկայությունն է: Այս ամենն իրականացվում է ծրագրված և հետևողականորեն, իսկ թե ի՞նչ պետք է հակադրել այս կործանարար դեգրադացիայի ծրագրին, արդեն առանձին քննարկման առարկա է: Այս ամենի վտանգները գիտակցող, շահագրգիռ մարդիկ և ուժերը պետք է քննարկման լուրջ առարկա դարձնեն սա և ելքեր, լուծումներ առաջարկեն: Ես պարբերաբար անդրադառնում եմ այս թեմային և պատրաստ եմ քննարկել շահագրգիռ մարդկանց հետ, եթե այդպիսիք կան:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 12862

Մեկնաբանություններ